News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 69-ամյա Մակեդոն Մարգարյանը իր վարած Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարով, որը բարձված է եղել 22 տոննա մայոնեզով, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս, ժողովրդին հայտնի՝ Ծաղկաձորի կամրջի տակ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի:

Վթարի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է «Արտ Տրանս» ՍՊԸ-ի հաշվեկշռում: 

Ողջ գիշեր՝ մինչև այժմ, փրկարարներն ու պարեկները դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում, քանի որ պետք է ժամանեն ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Մաքսային ծառայության ներկայացուցիչները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում տղան կտրել է մոր վիզը և գնացել ու նետվել Կիևյան կամրջից. երկուսն էլ մահացել են
Մինչ դեպքի վայրում աշխատել է քննչական խումբը, ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ...
Երևանի կենտրոնում բախվել են «Mercedes ClS 53»-ն ու «Opel»-ը․ Վերջինիս շարժիչը պոկվել, շպրտվել է․ կա 4 վիրավոր
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք...
Երևանի կենտրոնում բախվել են «Mercedes ClS 53»-ն ու «Opel»-ը․ Վերջինիս շարժիչը պոկվել, շպրտվել է․ կա 4 վիրավոր
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք...
Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «КамАЗ»-ը
Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով,  բարեբախտաբար, տուժածներ չկան»»»
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Ամենաշատ