News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը


Խնդիրը ոչ թե Ադրբեջանին արեւտմյան հարթակ բերելն է, այլ նրան կառուցողական դաշտ բերելը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Բեռլինում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի սպասվող բանակցություններին։

«Եթե մեր գործընկերների մոտ ստացվի Ադրբեջանին դուրս բերել կառուցողական դաշտ եւ ի վերջո հանգել այն պահին, որ հնարավոր կլինի ստորագրել խաղաղության պայմանագիրը, ապա դա լավ նշան կարող է լինել»,- ընդգծեց Սարգիս Խանդանյանը։

Անդրադառնալով Իլհամ Ալիեւի այն հայտարարություններին, որ եթե Հայաստանն ուզում է խաղաղության պայմանագիր կնքվի, ապա իր բոլոր պահանջները պետք է կատարի, եւ լրագրողի հացրին՝ արդյո՞ք սա ավելի չի լարում իրավիճակը, Խանդանյանն ասաց․

«Այդ հայտարարություններն անընդունելի են, անընդունելի են նաեւ Հայաստանի ներքին հարցերին խառնվելու՝ Ադրբեջանի փորձերը, նաեւ լրացուցիչ պահանջներ առաջ քաշելու փորձերը, որովհետեւ հստակ է մի բան, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար սկզբունքների շրջանակը համաձայնեցված է, եւ դրանց շրջանակում պետք է հարաբերությունները կարգավորվեն եւ համաձայնությունները ձեռք բերվեն։ Եվ իսկապես այդ հռետորաբանությունը կառուցողականության մասին չի խոսում»։

Անդրադառնալով նրան, որ բանակցությունների «ընդհատման» փուլում Ադրբեջանը պահանջներ է ներկայացրել Հայաստանին, եւ հարցին՝ այդ պահանջները տեղ գտե՞լ են խաղաղության պայմանագրի նախագծի մեջ, Խանդանյանը պատասխանեց․ «Խաղաղության պայամանագրի մեր խմբագրումներում ամբողջ բովանդակությունը կառուցված է այն երեք սկզբունքների հիման վրա, որոնք համաձայնեցվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Ադրբեջանը փորձում է հետքայլ անել այդ սկզբունքներից, եւ որոշակի դետալներ փոխելով խախտել այդ սկզբունքների տրամաբանությունը, բայց այնուամենայնիվ մեր պնդումն այն է, որ այդ 3 սկզբունքների հիման վրա պետք է ստորագրվի եւ տեքստն այդ շրջանակներում պետք է կազմվի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիային պետք է, որ թե՛ հայերը, թե՛ վրացիները սերտ կապեր ունենան իրենց հետ․ «Stratfor»-ի վերլուծաբան
Եթե ​​բախումները սահմանափակվեն փոքր տարածքներով, ապա Արևմուտքը կասի, որ սա հսկայական էսկալացիա չի համարվում...
Ադրբեջանը ստանում է 4 գյուղ, իսկ ի՞նչ է ստանում Հայաստանը. վարչապետի աշխատակազմի պատասխանը
Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է Կիրանց, Ոսկեպար գյուղերին եւ նրանք գտնվում են...
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
Հայաստանը չի կարող հրաժարվել անկլավ/էքսկլավների խնդրից...
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ․․․
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս․․․
Մեծ յոթնյակի երկրները կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին
Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու...
Ամենաշատ