News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը


Նոր կառուցվող կամ հիմնանորոգվող դպրոցները շահագործման հանձնելուց հետո պատասխանատուները հետևո՞ւմ են դրանց հետագա շահագործման ընթացքին: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ՏԿԵ նախարարությունում «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թվականի գործունեության հաշվետվությունների քննարկման ժամանակ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շինարարական որակին և արդյունավետությանը:

«Այն, որ ճանապարհը փոս է ընկնում, ճաքում է, դա բոլորը տեսնում են, կամ շատերն են տեսնում, բայց այն, ինչ դպրոցի ներսում է կատարվում, դա քչերն են տեսնում: Մենք գնո՞ւմ ենք, տեսնենք, թե ինչ կա-չկա»:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանը զեկուցել է, որ շատ դեպքերում դպրոցների տնօրինությունը թերանում է վերանորոգված օբյեկտների պահպանման, սպասարկման գործում: «Կառուցված կամ հիմնանորոգված օբյեկտը մեկ տարի երաշխիքի մեջ են, լինում են թերություններ, որոնք շինարարներն ամբողջությամբ վերացնում են»,- ասել է Բաղինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է շատ խիստ վերահսկողություն իրականացնել: «Այսինքն՝ սպասարկումը պետք է, դա էլ շատ ծավալուն և կարևոր թեմա է: Կառավարման և սպասարկման մշակույթ պետք է նաև ձևավորենք, որովհետև այս դպրոցները, որ նորոգում ենք, ոչ մի տարվա է, ոչ էլ երկու տարվա, երկարաժամկետ ներդրում ենք արել, և պետք է հույս ունենանք, որ այդ ներդրումն իրեն արդարացնելու է»,- ասել է վարչապետը:

Տպել
Ամենաշատ