News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Փետրվարի 28-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկա է գտնվել Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ մեկնարկող՝ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների սոցիալական ներառականության ամրապնդմանն ու հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և ինտեգրման միջոցով» ծրագրի համաձայնագրի ստորագրման արարողությանը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ Յուտակա Աոկիի և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի կողմից: Միջոցառմանը ներկա էին նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Իր ողջույնի խոսքում փոխվարչապետը վերահաստատել է, որ Կառավարությունը շարունակելու է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար երկարաժամկետ կայուն կենսապայմանների ապահովմանն ուղղված աշխատանքները՝ Հայաստանի Հանրապետությունում նրանց արժանապատիվ կյանքը ապահովելու նպատակով: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարել փախստականների համար կրթական և առողջապահական ծառայությունների մատչելիության ապահովման ուղղությամբ իրականացված մջոցառումներին, մատչելի բնակարանային ապահովման և զբաղվածության հնարավորություններին, ինչպես նաև ընդգծլ է հյուրընկալող համայնքների դիմակայունության բարձրացմանն ուղղված աշխատանքների շարունակականության ապահովման կարևորությունը:

Ծրագրի իրականացման երկամյա ժամկետում ՄԱԶԾ կողմից հավասարապես թիրախավորվելու են փախստականների և հյուրընկալող համայանքների կարիքները՝ բարելավելով հյուրընկալող համայնքներում հասանելի ծառայությունների որակն ու կենսապայմանների մատչելիությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
ՌԴ զորախումբը Արցախից  տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Նման որոշումների կայացումն առանց տարածաշրջանի բնիկ ժողովրդի՝ արցախահայության ներկայացուցիչների հետ քննարկումների...
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Այս թվերի հետևում մարդիկ են՝ հայրենիքում ապրելու ցանկության ու ճարահատ արտագաղթելու երկընտրանքի միջև…
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը
Անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին...
ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջել են հայության ապահով վերադարձ Արցախ
Ապրիլի 17-ին, ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների հանրապետական և դեմոկրատ շուրջ քսան օրենսդիրների մասնակցությամբ, Կոնգրեսում անցկացվել է ապրիլի 24-ին…
Ամենաշատ