News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Իրաքը համագործակցությունը խորացնելու մեծ հնարավորություններ ունեն, որոնք պարտավոր են օգտագործել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Բաղդադի համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով Հայաստանի և Իրաքի միջև տնտեսական և քաղաքական կապերն ակտիվացնելու հնարավորությունների վերաբերյալ հարցին։

«Մենք համագործակցության մեծ հնարավորություններ ունենք։ Եվ մենք պարտավոր ենք այդ հնարավորություններն օգտագործել։ Խոսքս վերաբերվում է ինչպես երկու երկրների պատասխանատու քաղաքական գործիչներին, այնպես էլ ժողովուրդներին։ Մեր քննարկումները և՛ Իրաքի նախագահի, և՛ վարչապետի, և՛ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ այդ շրջանակներում են եղել»,-ընդգծեց Խաչատուրյանը։

Նախագահը հիշեցրեց, որ Հայաստանն ու Իրաքը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին, Հայաստանը դեսպանատուն ունի Բաղդադում, Իրաքը՝ Երևանում։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին երկու դեսպանատների աշխատանքները բավականին ակտիվացել են։

«Սերտ համագործակցություն կա միջազգային տարբեր հարթակներում։ Մենք երբևիցե որևէ որոշման չենք համաձայնվել, որը կհակասի երկու երկրների շահերին։ Այսինքն՝ բոլոր հիմքերը կան, որպեսզի մեր բարիդրացիական, պատմական, մշակութային, քաղաքակրթական կապերն օգտագործենք մեր այսօրվա կյանքը բարելավելու, մեր երկրների քաղաքացիների բարեկեցությունը ապահովելու համար»,-եզրափակել է ՀՀ նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ