News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ ԵՄ սառեցված ռուսական ակտիվների եկամուտները պետք է ուղարկել ուկրաինական բանակի զենքի կարիքները հոգալուն, գրել է BBC-ն։

«Ժամանակն է սկսել սառեցված ակտիվների եկամուտները Ուկրաինայի համար զենք գնելուն տրամադրելու մասին խոսակցությունը,- ասել է ֆոն դեր Լյայենը Եվրախորհրդարանում ունեցած ելույթում։- Չկա այլեւս ավելի ուժեղ խորհրդանիշ եւ ավելի խելամիտ միջոց այդ միջոցները ծախսելու համար, քան Ուկրաինան եւ ամբողջ Եվրոպան ավելի անվտանգ դարձնելը մարդկանց կյանքի համար»։

Փետրվարի սկզբին Եվրամիության առաջնորդները հաստատեցին իրենց որոշումը՝ 2024-27թթ. Ուկրաինային 50 մլրդ եվրոյի օգնություն տրամադրելու մասին։ ԵՄ-ն հայտնել է, որ Կիեւին ֆինանսավորելու միջոցներից մեկը կարող են դառնալ սառեցված ռուսական պետական ակտիվների եկամուտները։

Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Ճապոնիան եւ Կանադան սառեցրել են ռուսական ԿԲ մոտ 300 մլրդ դոլարի ակտիվներ 2022թ. Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Մոտ 200 մլրդ դոլարը դրանցից պահվում է Եվրոպայում, հիմնականում՝ բելգիական  Euroclear կենտրոնում։

Վերջերս Reuters գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Եվրամիությունը հազիվ թե բռնագանձի ռուսական ԿԲ սառեցված ակտիվները, քանի որ եվրոպացի պաշտոնյաներն այդ գաղափարը չափազանց ռիսկային են համարում իրավաբանական տեսակետից։

Ինչպես տեղեկացրել են արեւմտյան ԶԼՄ-ները, Բելգիան արդեն առանց այդ էլ հարկեր է ստանում ռուսական ակտիվները պահելուց։ Հոկտեմբերին այդ երկրի վարչապետը հայտնել էր, որ այդ կերպ ստացվել է 1,7 մլդ եվրո, որոնք, նրա խոսքով, պետք է օգտագործվեն Ուկրաինային ռազմական տեխնիկա եւ հումանիտար օգնություն տրամադրելու համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ
Ռազմական աջակցությամբ՝ և՛ գործնական, և՛ հոգեբանական, ուկրաինացիները լավ դիրք ունեն՝ դիմանալու...
Գերմանիայի փոխկանցլերը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Նույնիսկ Ռուսաստանի դաժան և անօրինական նվաճողական պատերազմի երրորդ տարում․․․
ԵԽ ղեկավար Ռոբերտա Մեցոլան ԵՄ երկրներին կոչ է արել արագացնել Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումը
Մենք Ուկրաինային արդեն տրամադրել ենք հսկայական քաղաքական, դիվանագիտական, հումանիտար, տնտեսական և ռազմական աջակցություն
Իշխանությունները հայտնել են Չեռնիգովի վրա հարձակման զոհերի թվի աճի մասին
Առավոտվա դրությամբ, 18 մարդ զոհվել է, 77-ը՝ վիրավորվել․․․
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հրապարակել է Ուկրաինային օգնելու մասին օրինագիծը
Ջոնսոնն ավելի վաղ պարզաբանել էր, որ Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը նախատեսում է հրաժարում զենքի անշահախնդիր փոխանցումից և ներառում է վարկային կառուցվածք
Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 11-ի, վիրավորվել է 22 մարդ
Ըստ Կլիմենկոյի, մարդիկ կան փլատակների տակ, փրկարարական աշխատանքները շարունակվում են
Ամենաշատ