News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք, որն արգելում է Ռուսաստանի քաղաքացիներին և ընկերություններին գովազդ տեղադրել «օտարերկրյա գործակալների» ռեսուրսներում. նրանց կայքերում, սոցիալական ցանցերում, բլոգներում և այլ հարթակներում:

Բացի այդ, օրենքն արգելում է «օտարերկրյա գործակալների» գովազդը լրատվամիջոցներում և համացանցում։

Պետդումայում ընդգծել են, որ արգելքը խախտելու համար պատասխանատվություն կգործի։ Ինչպես ավելի վաղ ասել էր Պետդումայի անվտանգության կոմիտեի ղեկավար Վասիլի Պիսկարեն, «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքները նախատեսում են վարչական պատիժ՝ քաղաքացիների համար մինչև 50 հազար ռուբլի տուգանքի տեսքով, իսկ իրավաբանական անձանց համար՝ մինչև 500 հազար, և քրեական պատիժ՝ մինչև երկու տարի ազատազրկում (մեկ տարվա ընթացքում երկու վարչական գործի դեպքում)։

Փաստաթուղթը Պետդումայի քննարկմանը ներկայացվել է փետրվարի 15-ին։ Փաստաթղթի հեղինակներն էին 395 պատգամավորներ, այդ թվում՝ խորհրդարանի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը և խմբակցությունների ղեկավարները։

Վոլոդինը, ներկայացնելով օրինագիծը, ասել է, որ «մարդիկ վրդովված են», որ «ի շահ անբարյացակամ պետությունների գործող և մեր երկրի վրա կեղտ լցնող» բլոգերները շարունակում են «մեր քաղաքացիներից, հայրենական ընկերություններից» փող աշխատել։

РБК-ի տվյալներով, ռուսական գովազդային գործակալությունները կսկսեն պայմանագրերում ներառել այն միակողմանի խզելու մասին դրույթներ, եթե գովազդ տրամադրողը հայտարարվի «օտարերկրյա գործակալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ