News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ֆրանցիսկոս պապը տեղափոխվել է հիվանդանոց գրիպի ախտանշաններով։

87-ամյա հովվապետը մինչ այդ բաց էր թողել չորեքշաբթի օրվա ամենշաբաթյա ընդունելությունը՝ այն հանձնարարելով իր օգնականին եւ հավատացյալներին ասելով, որ դեռ անառողջ է։

«Դեռ մրսած եմ, ուստի խնդրել եմ մոնսենյոր Չամպանելիին, որ ինքը կատարի այսօրվա կատեխիզացիան»,- պապի խոսքերը մեջբերել է ANSA-ն։

Փետրվարի 26-ին Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը գրիպի պատճառով ակտիվ գործունեությունից հրաժարվել է, չեղարկվել են առավոտվա ընդունելությունները։ Փետրվարի 24-ին Հռոմի պապի ընդունելությունները ժամանակավորապես չեղարկվել են հովվապետի տկարության պատճառով։ Հովվապետի աշխատանքային ժամանակացույցի նման սահմանափակումներ կատարվել էին նաեւ անցած շաբաթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ