News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ինչպես և սպասվում էր, Միչիգան նահանգում Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել։ Քվեաթերթիկների 99 տոկոսը մշակելուց հետո պետության գործող ղեկավարը ստացել է ձայների 81,1 տոկոսը, գրում է The Washington Post-ը։

Քաղաքական գործիչ և գործարար Դին Ֆիլիպսի արդյունքը կազմել է 3,0 տոկոս, գրող Մարիան Ուիլյամսոնինը՝ 2,7 տոկոս։ Միևնույն ժամանակ, ավելի քան 100 հազար ընտրող՝ քվեարկածների 13,3 տոկոսը, փրայմերիզներում ընտրել է «չկողմնորոշված» տարբերակը, ինչը դիտորդները մեկնաբանում են որպես բողոք ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողության ժամանակ Բայդենի կողմից Իսրայելին աջակցելու համար։ Պարբերականի գնահատմամբ՝ սա հանդիսանում է Բայդենի պոտենցիալ խոցելիության նշան շարքային դեմոկրատների շրջանում։

Նույն օրը Միչիգանում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է հանրապետականների փրայմերիզում։ Ձայների 99 տոկոսի հաշվարկից հետո նրա արդյունքը կազմել է 68,2 տոկոս, իսկ նրա միակ մրցակից Նիկի Հեյլին ստացել է 26,5 տոկոս ձայն։ «Չկողմնորոշված» տարբերակը ընտրել է հանրապետական ընտրողների 3,0 տոկոսը։

Միչիգանը համարվում է այսպես կոչված «տատանվող» նահանգ է: Այդպիսի նահանգների թիվը 13 է: Այս նահանգները դեմոկրատների կամ հանրապետականների օգտին քվեարկելու պատմական ավանդույթ չունեն և երկու կուսակցություններն էլ հավասարար ժողովրդականության մակարդակ ունեն: Նախկինում այս նահանգներում քվեարկության արդյունքները որոշիչ դեր են խաղացել ընտրությունների արդյունքների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ