News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ կառավարությունն առաջարկում է Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների երկարաժամկետ լուծման, մասնավորապես, բնակարանային ապահովման համար շնչին հատկացնել 3 մլն դրամի ԲԳՎ/սերտիֆիկատ (անչափահասներին անհատույց, չափահասներին՝ գումարի վերադարձի պայմանով)։

«Ընդ որում, բնակարանների գնման վկայականները տրվելու են 5 տարվա ընթացքում։ Եթե լուծումը սերտիֆիկատն էր, հարց է՝ ինչու՞ էին 6 ամիս մտածում․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին որոշումն ընդունեին, գնային առաջ, մանավանդ, որ նման փորձ ունեն։ Պետք է փաստել, որ արցախցիների ու նրանց ներկայացուցիչների հետ խնդիրների լուծման քննարկումներ կառավարության կողմից չի եղել։ Միայն վերջերս Տիգրան Խաչատրյանը հրավիրել էր որոշ ներկայացուցիչների՝ ասելու այն, ինչ ասաց երեկ Պ․Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ։ Կառավարությունը հաշվի չի առել ոչ միջազգային խորհրդատվական կազմակերպության ներկայացրած առաջարկները, ոչ արցախյան որոշ շրջանակների կողմից ներկայացված առաջարկները։

Ես հարցին նայում եմ Հայաստանի ժողովրդագրական խնդիրների լուծման տեսանկյունից և գտնում եմ, որ արցախցիների մեծ մասի բնակարանային խնդիրների լուծումը պետք է տրվեր ՀՀ թերբնակեցված մարզերում նոր բնակֆոնդի կառուցման ու ընտանեկան տնտեսությունների ստեղծման ճանապարհով՝ զարգացման նոր խթան հաղորդելով այդ մարզերին և վստահություն ներշնչելով տեղում բնակվող մարդկանց։ Սակայն կառավարության «փող տամ՝ պրծնեմ» քաղաքականությունը բերելու է հակառակ արդյունքների․ խնդիր ունեցող մարզերից դեպի Երևան և երևանամերձ մարզեր արտագաղթ է սկսվելու։

Կառավարությունում բացակայում է նախաձեռնողականությունը, օպերատիվությունը, ռազմավարական մտածելակերպը։ Եվ սա մի նայեք արցախցիների բնակարանային խնդրի լուծման տեսանկյունից, սա նայեք ՀՀ ժողովրդագրական խնդրի լուծման, տարածքային համաչափ զարգացման, անվտանգության տեսանկյունից։

Առանց լուրջ բնակարանաշինության անիմաստ թանկանալու է մարզերում գտնվող երկրորդային շուկայի տները։ Ինչպես Արցախի վերաբնակիչների սերտիֆիկատների պարագայում գյուղական տները 3-4 միլիոնից արհեստականորեն բարձրացան 10 միլիոնի, հիմա էլ թանկացման նոր ալիք է սկսելու։ Սա նաև հնարավորություն է տալու հայաստանյան մարզերի ընտանիքներին հնարավորինս բարձր գնով վաճառել իրենց տները, տեղափոխվել Երևան կամ արտագաղթել Հայաստանից։ Մեծ հաշվով, լավագույն դեպքում, մենք ունենալու ենք տեղաբնիկ բնակչության փոխարինում բռնի տեղահանվածներով՝ փոխանակ այդ մարզերում բնակչության թիվն ավելացնենք։

Բյուրոկրատական սնոբությունը հաղթահարել չկարողացող, ընթացակարգերի մեջ խճճված կառավարությունն այլ արդյունքներ չի էլ կարող ակնկալել։ Վկան՝ Շուռնուխում կառուցվող 13 առանձնատները, որոնք կառուցվում են 3 տարուց ավելի։

Կարճ ասած՝ կառավարությունը ձախողել է ոչ միայն պաշտպանության ու անվտանգության հարցերը, այլ նաև ժողովրդագրության, մարզերում կյանքը քիչ թե շատ հրապուրիչ դարձնելու քաղաքականությունը։ Գյուղամիջյան կամ միջգյուղական ճանապարհների ասֆալտապատումը հաշիվ չեն, մինչև Արցախի կորուստը Արցախում 4-5 գյուղ էր մնացել, որ ասֆալտ չուներ, նույնիսկ 10-15 աշակերտ ունեցող գյուղերն էլ էին ասֆալտապատ»,-գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
Նա նշել է, որ այն, ինչ տեսել են Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացվող էթնիկ…
ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ
Նրա խոսքով, այս հարցը պետք է տարանջատել 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Հայաստանը...
«ՌՀԱ»-ի ղեկավարը պատմել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաների համար նախագծի մասին
Մենք հիմա նախագիծ ենք ծրագրում Հայաստանում՝ Ղարաբաղից տեղահանված երեխաների հետ աշխատելու համար
Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվի. լրատվամիջոց
Ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնը հայտնվել է 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի դեմ...
Ամենաշատ