News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Իրականության բացահայտման ճանապարհին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը համարում եմ օգտակար․ ինձ ներկայացվել է այդ հայտարարությունը, այնտեղ կոնտեքստից հասկացվում է, որ խոսքը ԼՂ-ի խնդրի շուրջ առաջացող բարդությունների մասին է, շատ կարեւոր է, որ հիմա Սերժ Սարգսյանն այդ մասին հայտարարում է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, կառավարության հետ հարցուպատասխանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ինքը տեսնում էր՝ արհավիրք է մոտենում, ինչն էլ իրեն դրդել էր կրկին առաջադրվել վարչապետի պաշտոնում։

«Որովհետեւ այն ժամանակ երբ ինքը կայացրել է որոշում՝ վերստին առաջադրվել վարչապետի թեկնածու, ինքն ասում է՝ այդ պահին իմացել է վերահաս արհավիրքի մասին, հետեւաբար դա մի հայտարարություն է, որը ոչ միայն հաստատում է 2018-ի դրությամբ ԼՂ-ի հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ մեր գնահատականները, այլեւս նոր նյուանս է ավելացնում եւ վերահաստատում մեր գնահատականը։ Եթե Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում առաջադրվելուց գիտեր մոտեցող արհավիրքի մասին, առնվազն դա զրոյացնում է այս ընթացքում նրանց այն հայտարարությունները, թե իրենք դիվանագիտական հաղթանակների իրավիճակում են եղել, որովհետեւ դիվանագիտական հաղթանակների վիճակում գտնվելը չի նշանակում երկիրը հասցրած լինել վերահաս արհավիրքի իրավիճակին․ բա էդ արհավիրքը 2018-ի հունվարի դրությամբ արդեն վերահաս էր, էդ ո՞ւմ գործողությունների եւ ո՞ւմ վարած բանակություների արդյունքում էր այդ արհավիրքը կանգնել Հայաստանի դռանը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հարց հնչեցրեց, թե ինչո՞ւ այդ դեպքում սպասվող արհավիրքի մասին չի հաղորդվել Հայաստանի Հանրապետության ժողովրդին․

«Պաշտոնավարման շրջանում եւ նույնիսկ նախագահի պաշտոնից հեռանալու պահին համարենք, որ նա պաշտոնական պարտականություններով կաշկանդված է եղել, հեղափոխությունը եղե՞լ է 2018-ի մայիսին, որոշ ժամանակ է անցել, եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, լավ, իրադրությունը քաղաքական առումով երկրում էականորեն փոխվել է, ինչո՞ւ հանրությունը կամ կառավարությունը չի հաղորդակցվել։ Եկեք տեսնենք, թե մինչեւ 2018 թվականը վարված բանակցությունների մասին ի՞նչ պետական ինստիտուցիոնալ տեղեկատվություն կա Հայաստանի Հանրապետությունում․ 4 էջ, լավ մի հատ բարակ թղթապանակ։ Հետագայում երբ հարց ծագի, բա մեր շրջանում ինչ է եղել, հանդիպումներ, քննարկումներ, մտքեր, առաջարկներ․ ՀՀ որեւէ իշխանություն խնդիր չի ունենալու իմանալ, թե ով եւ որտեղ ինչ է խոսել եւ ինչի համար»։

Փաշինյանի խոսքով՝ եթե արհավիրքը վերահաս էր, եթե ոչ հրապարակային, ապա կարող էին գոնե աշխատանքային կարգով տեղեկացնել իրենց այդ մասին․ «2018-ի մայիսի 9-ից սկսած ասում էին՝ տալիս են, տարան եւ այլն։ Հրապարակային չեն կարող, աշխատանքային կարգով գրեին, տեղեկատվություն տային, ոչ թե անընդհատ փորձեին կառավարությանը մոլորության մեջ գցել։

Ես մի երկու փորձ արել եմ նախկին իշխանությունների հետ մի հատ հասկանալ՝ ինչ է տեղի ունենում, բայց երբ որպես վարչապետ շփվել եմ, երբ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր էի, հարցեր էի տալիս, նույն ձեւի էին այդ մարդիկ պատասխանում, փորձելով ինչ-որ վիրտուալ իրականություն ստեղծել։ Էդ ոնցա՞ Սերժ Սարգսյանը եւ իր թիմը պաշտոնանկությունից հետո կենցաղային հարցերով անընդհատ կառավարությանը նամակ նամակի հետեւից գրեր, բայց չէր կարող գրել՝ կառավարություն, վերահաս արհավիրքի առաջ եք, ես էլ առաջարկում եմ սա անել։

Այն պահին երբ Սերժ Սարգսյանը պիտի որոշում կայացներ վարչապետի թեկնածու առաջադրվելու կամ չառաջադրվելու մասին, այդ ժամանակ նա կայացրել է որոշում, եւ ես այս ամբիոնից դեռ 2017-ի նոյեմբեր-դեկտեմբերին եմ այդ խնդիրը բարձրաձայնել, որովհետեւ ես տեսել եմ, որ այդ պրոցեսները գնում են դեպի դա։ Եկեք ֆիքսենք, որ 2017-ին, 2018-ին Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղը եղել են վերահաս արհավիրքին հանդիման վիճակում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ