News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը այսօր՝ փետրվարի 28-ին, հարց բարձրացրեց Երեւանումվարորդների համար մեծ խնդիր հանդիսացող փոսերի վերաբերյալ:

«Արդյոք Երեւան քաղաքում առկա փոսերը պաշտպանական, ինժիներական կառույցներ են՝ խրամատներ, թե հերթական անգամ քաղաքապետարանի կողմից դրսեւորած անբարեխիղճ վարքագիծ»,- ասաց նա՝ նշելով, որ չի կողմնորոշվում՝ հարցն ում ուղղի:

Պատգամավորը նշեց, որ ամեն օր փոսերի հետ կապված բողոքներ է ստանում, ինքը նույնպես Երեւանում ապրելով տեսնում է այդ խնդիրները. «Խնդրում եմ, ասեք, արդյոք կառավարության կողմից որեւէ վերահսկողություն իրականացվում է այս հարցերի շուրջ, թե՝ ոչ»:

ԱԺ նախագահը խնդրեց հարցը գրավոր ներկայացնել, որպեսզի քաղաքապետարանի ներկայացուցիչ ներգրավվի:

Տպել
Ամենաշատ