News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գազայի հատվածում հակամարտող կողմերը շուտով համաձայնության կգան հրադադարի և կրակի դադարեցման հաստատման շուրջ, հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին։

«Առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք համաձայնության կգանք զինադադարի հաստատման շուրջ»,- ընդգծել է Աս-Սիսին։ Նրա խոսքերը մեջբերել է EFE գործակալությունը, Եգիպտոսի առաջնորդը հավելել է, որ Կահիրեն կշարունակի օգնություն ցուցաբերել պաղեստինցիներին։

Ինչպես նշում է EFE-ն, Դոհայում բանակցություններ են ընթանում Իսրայելի և ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչների միջև՝ Եգիպտոսի, Քաթարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ