News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Հայաստանում պաշտոնապես 1106 հնդիկ է գրանցված աշխատում: Այս մասին այսօր՝ փետրվարի՝ 28-ին, ԱԺ-ում վարչապետի հետ հարցուպատասխանին հայտարարեց ԱԺ «Հայսատան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ Հայաստանում առնվազն սկուտեր քշող հնդիկները 1106-ից շատ են:

«Շինարարությունումինչքան են աշխատում, այդ մարդիկ Հայաստանում գրանցված չեն, հարկ չեն վճարում, առերեւույթ սա գրանդիոզ կոռուպցիոն սխեմա  կարող  է լինի, գրանդիոզ  թրաֆիքինգի սխեմա կարող է լինի, այնտեղ այդ մարդկանց հավաքագրում, գալիս են Հայաստան, Հայաստանում այդ մարդկանց աշխատանքով են ապահովում եւ մի լումա հարկ չեն վճարում, առնվազն այս 100-ից 10, 15, եթե ոչ մի 20 անգամ ավելի մարդիկ:  Եթե կառավարությունը այսքան ջանասիրաբար ուզում է արտագնա աշխատանքի մեկնողներին հարկի, ներգնա եկած աշխատողներին ինչո՞ւ չի հարկում: Ի՞նչ է արել 2023 թվականին կառավարությունը Հնդկաստանից եկած ավելի քան 25 հազար քաղաքացիներին հարկային դաշտ բերելու համար»,-ասաց Փաշինյանը՝ հարցն ուղղելով Փաշինյանին:

Փաշինյանը պատասխանելով հարցին, նշեց, որ դա նշանակում է, որ Հայաստանում հազարավոր աշխատատեղեր կան. «Բարձրացված հարցը լեգիտիմ եմ համարում եւ, իհարկե, պատկան մարմինները պետք է զբաղվեն դրանով եւ հարկային դաշտում պետք է լիարժեք կարգուկանոն հաստատել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ