News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Մերիլենդ նահանգի Ուոլթեր Ռիդ կենտրոն՝ հերթական բուժզննում անցնելու համար։

«Ես գնում եմ Ուոլթեր Ռիդ՝ բուժզննման համար», - ամերիկացի առաջնորդի խոսքերը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Ինչպես պարզաբանել են Բայդենի ներկայացուցիչները, բուժզննման վերաբերյալ գրավոր զեկույցը կհրապարակվի ավելի ուշ։

2023 թվականի փետրվարին հրապարակվել էր նախագահի բուժող բժիշկ Քևին Օ'Քոնորի եզրակացությունը՝ ամերիկյան առաջնորդի հերթական բժշկական զննության արդյունքներով։ Այդ զեկույցից հետևում էր, որ Բայդենի առողջական վիճակը լիովին թույլ է տալիս նրան իրականացնել Միացյալ Նահանգների նախագահի պարտականություններն առանց որևէ սահմանափակումների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ