News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ինձ են դիմել Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչները, հայտնելով, որ իրենց տարածքից շուրջ 115 հեկտար տարածք հանրային գերակա շահ է ճանաչվել «ՌԻՏ » ՍՊԸ-ի կողմից և 1 քմ-ի համար իրենց պարտավոր են վճարել 300 դրամ. Սա զավեշտալի գումար է։  Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում հարցուպատասխանաի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ  Դանիելյանը:

Դանիելյանը ասաց, որ «ՌԻՏ» ՍՊԸ-ն ցանկանում է այդտեղ կառուցել լեռնադահուկային համալիր և բնակիչներին խոստացել է 7 տարվա ընթացքում այդ մարդկանց ընդունել աշխատանքի։ Բնակիչները վրդովված են, քանի որ 300 դրամը ծիծաղելի  գումար է, որը պետք է վճարվի ընկերության կողմից։

«Գյուղի 50-60 տոկոսն այդտեղ ունի հողատարածքներ: Բնակիչները  այդ հարց բարձրաձայնել են տարբեր ատյաններում, ստացել խոստումներ, որ լուծվելու է այդ հարցը, սակայն ոչ մի պատասխան մինչ օրս չեն ստացել»,-ասաց նա:

Դանիելյանի հարցին, թե Նիկոլ Փաշինյանը հանդիպե՞լ է բնակիչների հետ, նա ճի՞շտ է համարում, որ օտարերկրյա ներդնողը այքան ցածր գումարով հող է վերցնում մեր հայրենակիցներից, վարչապետը պատասխանեց․ «Ես առաջին անգամ եմ  այդ մասին լսում, և այդ հարցը անարձագանք չի մնա»։ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հույս ունի այդ հարցով կզբաղվի  Էկոնմիկայի Նախարարությունը, և հանձնարարեց, որ  Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը զբաղվել այդ հարցով։

Տպել
Ամենաշատ