News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Տվյալ դեպքում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե Ներքին Հանդում ՌԴ սահմանապահ զորքերը ի՞նչ պայմանագրի հիման վրա են տեղակայված և ի՞նչ պատասխանատվություն ունեն։

Պատգամավորն իր հարցում նշեց, որ վերջին ռազմական միջադեպից հետո ՀՀ իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես՝ Ալեն Սիմոնյանը, հայտարարել է, որ Ներքին Հանդի հատվածը հանդիսանում է ՌԴ պատասխանատվության գոտի, իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, թե ՌԴ-ն չկարողացավ կանխել արյունալի բախումը Ներքին Հանդում, ավելին՝ ՌԴ-ն թույլ չի տվել ԵՄ դիտորդական առաքելության մուտքը ՀՀ սուվերեն տարածք։

«Այսինքն՝ կառավարությունը ՌԴ-ին և ԵՄ-ին կանգնեցնում է այնտեղ, մեջտեղից դուրս է  գալիս և ասում՝ իրար հետ պայմանավորվեք, իսկ պետությունն այստեղ գործառույթ ունի՞, թե՞ չունի։ Կառավարությունը այստեղ որտե՞ղ է,  պետությունը կա՞, թե՞ չկա։ Միայն Ներքին Հանդով կարելի է հասկանալ, թե ինչպես է այս կառավարությունն աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների բախումը բերում, հասցնում մեր երկրի տարածք»,-ասաց նա։

Փաշինյանը նշեց. «Որեւէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է: Շատ իրադրություններ կան, որոնք ՀՀ-Ադրբեջան սահմանին գուցե սպոնտան են ձևավորվել՝ հայտնի իրադարություների բերումով»։

«Սա նշանակում է, որ ռուս սահմանապահները այնտեղ որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել։ Ենթադրվում է, որ սրանից պետք է արվի համապատասխան ենթադրություն»,-ասաց Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը  ներկայացրել է ևս երկու գարնանային բեմադրություն
Երևանում վերածնվելուց և Վ․ Մայակովսկու ստեղծագործությունների հիման վրա…
Ներկա պայմաններում հայերի վերադարձը ԼՂ իրատեսական չեմ համարում. Նիկոլ Փաշինյան
Մեր քաղաքականությունը հետևյալն է, որ եթե ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերը...
Հունգարիան աջակցության փաթեթ է նախատեսել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից հայ...
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Բաքուն իր ուժերով կապահովի Ղարաբաղի անվտանգությունը
Այժմ դա Ադրբեջանի Հանրապետության տարածքն է․․․
Ադրբեջանական ԶԼՄ-ն ակամայից հաստատել է Ստեփանակերտի գնդակոծման և հայ բնակչության տեղահանման փաստը
Այնտեղ, որտեղ բնաջնջման սպառնալիքի տակ ավելի քան հարյուր քառասուն հազար հայեր վտարվեցին  իրենց տներից...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ