News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Արդարադատությանն նախարարը կարծում է, որ ԲԴԽ-ն ոչ միայն իրավունք ունի, այլեւ պարտավոր է մոնիթորինգ իրականացնել:  Այս մասին նա ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե դատական դեպարտամենտը, որը ապահովում է անկախ դատական մարմնի՝ ԲԴԽ-ի, դատարանների, դատավորների , ընդհանուր ժողովի եւ նրա հանձնաժողովների ընդհանուր գործունեությունը, դատավորի աշխատանքը գնահատելու համա՞ր է, իրավունք ո՞ւնի, նման լիազորություն ո՞ւնի, կայացված ակտի օրինականության կամ անօրինականության հետ կապված գնահատական հնչեցնելու:

«Հասկանում եմ, որ ձեզ համար այդ մոնիթորինգի արդյունքները մտահոգիչ են, քանի որ առնվազն երկու գործով վերհանվել են այնպիսի խախտումներ, որոնք որ ենթադրում են հետեւանքներ եւ հետեւողական են լինելու արդարադատության համակարգի բոլոր ինստիտուտները, կլինի դատական դեպարտամենտ, կլինի  արդարադատության նախարարություն, հուսամ նաեւ էթիկայի հանձնաժողով, որպեսզի նման խախտումները նախ արձանագրվեն, ապա եթե արձանագրվի դրանում խախտումը , ապա լիեն նաեւ հետեւանքներ, անկախ ձեր ներթիմային եւ ներկուսակցական ջղաձգումներից»,- ասաց նա:

Խամոյանը ի պատախան նախարարի ասաց. «Պարոն Մինասյան, ջղաձգվում եք դուք, ոնց որ պարոն Անդրեասյանի հետ միասին շատ երկար եք նայում Նիկոլ Փաշինյանի նկարին, չգիտեմ ինչ ներշնչանքի մեջ եք ընկնում ու նման գնահատականներ խնդրում եմ այլեւս չհնչեցնել: Ես որեւէ տեղ չեմ ընթերցվել, որ դատական դեպարտամենտն իրավունք ունի դատավորի, կայացված ակտի նկատմամբ գնահատական տալու, կարող է, այո վիճակագրություն անել, փաստեր հավաքել, բայց որտեղ է արձանագրված, որ նման  գնահատականներ  պետք է տա եւ ինչպես կասեր դասականը պոզով պոչով է լինում դատավորների վրա ճնշումները»:

Արդարադատության նախարարը պատասխանեց, որ դա արձանագրված է օրենսդրության  մեջ եւ դա ոչ թե իրավունք է, այլ պարտականություն:

Տպել
Ամենաշատ