News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Մենք, ցավոք սրտի, տարբեր դեսպանատների կողմից ժամանակ առ ժամանակ այդպիսի հայտարարություններ ենք տեսնում, եւ իհարկե, համաձայն չենք այդ հայտարարությունների հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժաման ակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փաստին, որ նախօրեին Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով ռուսաստանցի զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում այցելել Սյունիքի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի մարզեր:

«Բոլորս էլ գիտենք Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը, բայց ասել, որ Գեղարքունիքի մարզ կամ Սյունիքի մարզ կամ Վայոց Ձորի մարզ մի այցելեք, որեւէ հիմնավորում չունի իմ կարծիքով: Այդպիսի ձեւակերպումները կառավարությունը նաեւ դիվանագիտական խողովակներով միշտ արտահայտում է անհամաձայնություն նման վերացական հայտարարությունների կապակցությամբ: Մենք նաեւ խնդրում ենք մեր միջազգային գործընկերներին, եթե օպերատիվ բնույթ տեղեկություններ ունեն, որոնք հիմք են դառնում նման հայտարարությունների համար, դրանք կիսել մեզ հետ: Ես չեմ ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը չենք գնահատում, բայց մյուս կողմից ցանկացած քայլ, որը լարումն ավելացնոեւմ է, այնքան էլ ընդունելի չէ: Խոսքը վերաբերում է բոլոր դեսպանատների կողմից տարածվող հայտարարություններին»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ 2023-ին Հայաստանը զբոսաշրջիկների այցելություններից ռեկորդային թիվ է գրանցել. «Հայաստանը միջազգային ռեյտինգներով աշխարհի անվտանգ երկրների առաջին տասնյակում է: Եթե միջազգային իրադրությունը գնահատենք, գլոբուսը պետք է պտտենք ու ասենք՝ ժողովուրդ ջան, ոչ մի տեղում մի եղեք,, որովհետեւ օրումեջ միջազգային լիդերները խոսում են միջուկային զենքի մասին: Հիմա ՀՀ դեսպանատներն էլ այդ երկրներում հայտարարություն տարածեն, ասեն՝ զգույշ եղեք, կարող է հանկարծ միջուկային պայթյուն տեղի ունենա մոտակա տարածքում: Դա չարդարացված մոտեցում է, որը մենք արտահայտում ենք դիվանագիտական խողովակներով»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ