News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դուք ասում եք այսքան հատ իրավական ակտ, բայց չեք ասում, թե մեկ իրավական ակտը քանի էջից է կազմված:  Եվ ինձ համար էլ դժվար է արձագանքել, արդյո՞ք այն վճարները, որոնք Դուք թվարկում եք, համապատասխան հատ փաստաթղթերի դիմաց, առաջին հայացքից, համապատասխան են, թե ոչ: Բայց կարող եմ ասել, որ այդ բոլոր գործընթացները տեղի են ունենում թափանցիկ եղանակով և մրցութային ընթացակարգերով: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին, թե ինչո՞ւ է Կառավարությունը  2023 թվականին 133 մլն դրամ հատկացրել քաղաքաշինության բնագավառի 19 նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման համար, և ինչպե՞ս է գոյացել այդ արժեքը:

Թադևոս Ավետիսյանի խոսքով, այդ փաստաթղթերի մշակումը ընդամենը ենթադրում է ռուսերենից հայերեն թարգմանություն, իսկ Քաղաքաշինության կոմիտեն մեկ փաստաթղթի մշակման համար 7 մլն դրամ է վճարել:

«Եթե կան կազմակերպություններ, որոնք պատրաստ են համապատասխան մասնագիտական որակ դրսևորելով, մրցույթի պայմաններին համապատասխանելով, մասնակցել և այդ նույն աշխատանքն ավելի ցածր արժեքով անել, իհարկե, մենք շնորհակալ կլինենք և ուրախ»,-պատասխանեց Տիգրան Խաչատրյանը:

Ի պատասխան Թադևոս Ավետիսյանի հարցերին, թե ինչո՞ւ է Քաղաքաշինության կոմիտեն 50 էջի թարգմանության համար 7 մլն դրամ վճարել, որտեղի՞ց է առաջացել այդ արժեքը, ո՞վ է հետևում այդ գործընթացներին, Տիգրան Խաչատրանն ասաց, որ առաջիկայում կպատրաստեն տեղեկանք այն մասին, թե այդ ոլորտում պետական միջոցներով  ի՞նչ բովանդակությամբ և ծավալի աշխատանք է կատարվել:

Տպել
Ամենաշատ