News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՀՀ ԱԳՆ-ն այսօր՝ փետրվարի 28-ին, բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին՝ հեռահաղորդակցության ոլորտում ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ առկա միջպետական համաձայնագրի հոդվածի դրույթների խախտման համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, կառավարության հետ հարցուպատասխանին հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նշենք՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկում ԲՏԱ նախարարությունը ռուսական հեռուստաալիքներով Հայաստանի նկատմամբ հնչող վիրավորական արտահայտությունները բացառելու համար։

«Երեւանում անցկացվել են կոնսուլտացիաներ, արձանագրված խախտումները փոխանցվել են ռուս գործընկերներին։ Սակայն միայն այն երկու ամիս այդօրինակ խախտումները կրկնվում են, խոսում է այն մասին, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գործող միջպետական համաձայնագիրը լրամշակելու կամ խմբագրելու անհրաժեշտություն ունի։ Մենք փետրվարի 26-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովից ստացել ենք գրություն, որտեղ արձանագրված են եղել այդ խախտումները։ Փետրվարի 27-ին ԲՏԱ նախարարությունում անցկացվել են խորհրդակցություններ, որոնց արդյւնքում արձնագրվել է, որ իրապես այդ խախտումները տեղի են ունեցել, մասնավորապես, խախտվել են 5-րդ հոդվածի մի քանի դրույթներ։ Այսօր ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին»,- նշեց Մխիթար Հայրապետյանը։

Հայրապետյանի խոսքով՝ հարցը չպետք է տանել քաղաքական դաշտ․ «Այստեղ անիմաստ է փնտրել քաղաքական ենթատեքստեր»։

Նախարարն ասաց, որ իր անունից ռուս իր գործընկերոջը նամակ է ուղարկել՝ անհապաղ կոնսուլտացիաներ անցկացնելու առաջարկով․

«Մենք պատրաստ ենք մասնակցել այդ բովանդակային քննարկմանը, նախ ներկայացնել խախտումները եւ արձանագրել հետեւյալը, որ եթե մենք դուրս ենք գալիս այն կանխավարկածից, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն հավատարիմ են այդ համաձայնագրին, բայց այնուամենայնիվ խախտումները շարունակվում են, ապա լեգիտիմ հարց է առաջանում՝ անդրադառնալու փաստաթղթի այդ դրույթներին՝ արդյո՞ք այդ փաստաթղթում արձանագրված սկզբունքներն ու դրանց պահպանումը լրամշակելու անհրաժեշտություն չունի։ Մեր դիրքորոշումն այն է, որ ունի, որովհետեւ մենք իսկապես հավատում ենք, որ կողմերը պետք է շահագրգռված լինեն, որպեսզի պահպանվեն այդ սկզբունքները։ Մի կողմից մենք հասկանում ենք, որ Հայաստանը չի կարող տոլերանտ լինել այնպիսի բովանդակություն ունեցող հաղորդումներին, որոնք կարող են հարցականի տակ դնել մեր պետության եւ ժողովրդի արժանապատվությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ