News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է պետական և քաղաքական գործիչ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ:

«Ցավով տեղեկացա ՀՀ ազգային հերոս, ականավոր պետական և քաղաքական գործիչ Նիկոլայ Ռիժկովի մահվան մասին:

Անուրանալի է Նիկոլայ Իվանովիչի ավանդը 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո Հայաստանի վերականգնման գործում: Հայ ժողովուրդը միշտ ջերմությամբ և երախտագիտությամբ է հիշում Նիկոլայ Ռիժկովի կատարած աշխատանքը, սերը և հարգանքը մեր ժողովրդի հանդեպ:

Ցավակցում եմ Նիկոլայ Ռիժկովի ընտանիքին և մտերիմներին:

Ռոբերտ Քոչարյան

28.02.2024թ.»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ