News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՊԵԿ-ի կողմից հիմա վերջնականացվում է այն տեղեկատվական պլատֆորմը, որով պետք է հայտարարագրերը լրացվեն, այն պատրաստ կլինի մարտի ընթացքում. հետագայում կլինի նաեւ բջջային հավելվածը: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրմանը:

Նշենք, որ այն արդեն փուլային ներդրման գործընթացում է եւ այս տարի հանրության որոշ շրջանակներ արդեն 2023-ի համար հայտարարագիր պետք է ներկայացնեն:

«2023-ի համար հայտարարագրերը պետք է ներկայացվեն մինչեւ մայիսի 1-ը»,-ասաց նա:

Նշվեց, որ Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտն ունի նաեւ սոցիալական կրեդիտների համակարգ. Այսինքն մարդիկ որոշ ուղղություններով փաստաթղթավորված ծախսեր անելու դեպքում հնարավորություն են ունենալու իրենց  վճարած եկամտային հարկից որոշ գումարներ հետ ստանալ:

«Մենք ունենք երկու ուղղությամբ կրեդիտների հնարավորություն. Մեկը առողջապահական ծախսերն են 50 հազար դրամի չափով, մյուսը՝ կրթական ծախսերը բոլոր մակարդակներում: Դրա հնարավորությունը 100 հազար դրամ է: Սակայն այս երկուսի դեպքում, նվազեցվող գումարը չի կարող գերազանցել 100 հազար դրամը:

Օրենքով կարող են լինել նաեւ բնակարանային ապահովության հետ կապված նվազեցումներ: Այս պահին դեռ նախատեսված չեն: Հետագայում կվերանայենք նաեւ այս շեմերը»,-ասաց նախարարը:

Տպել
Ամենաշատ