News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իսլամաբադի շրջանային դատարանը հանել է 2023 թվականի մայիսին անկարգություններ կազմակերպելու և վանդալիզմի համար մեղադրվող «Արդարության շարժում» կուսակցության առաջնորդ և նախկին վարչապետ Իմրան Խանի դեմ մեղադրանքները: Այս մասին հայտնում է Daily Pakistan թերթը։

Դատարանը արդարացրել է նաև կուսակցության ղեկավարության ևս յոթ անդամների՝ ընդունելով, որ «նրանք բոլորը կարող էին հետապնդվել քաղաքական դրդապատճառներով, մինչդեռ դատարանը չունի ապացույցներ, որոնք կարող էին ապաղուցել մեղադրյալի մեղքը»:

Դատարանի արդարացումը չի ազդի Խանի ճակատագրի վրա, ով սկսել է կրել պատիժն այն բանից հետո, երբ հունվարին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ պետական գաղտնիքի մասին օրենքները խախտելու համար և 14 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի մեղադրանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ