News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, հայտարարել է, որ իր հայրն իր բիզնեսին մասնակցություն չի ունեցել։ Այսպիսի պնդում առկա է Հանթեր Բայդենի կողմից հրապարակված գրավոր հայտարարության մեջ, ով ելույթ է ունենում Վերահսկիչ և հաշվետվողականության և Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովների համատեղ փակ լսումների ժամանակ:

«Ես այսօր այստեղ եմ, որպեսզի հանձնաժողովներին փոխանցեմ մեկ անհերքելի փաստ, որը պետք է վերջ դնի այս հետաքննության կեղծիքին. ես հորս չեմ ներգրավել իմ բիզնեսում։ Ո՛չ այն ժամանակ, երբ ես պրակտիկ իրավաբան էի, ո՛չ այն ժամանակ, երբ ներգրավված էի ներդրումների, գործարքների մեջ երկրի ներսում կամ արտերկրում, ո՛չ այն ժամանակ, երբ ես Burisma էներգետիկ ընկերության տնօրենների խորհրդում էի, ո՛չ էլ երբ ես արվեստագետ էի: Երբե՛ք»,- ասել է նա։

Հանթեր Բայդենը քննադատել է հանրապետականներին՝ կուսակցական քաղաքական նկատառումներով իր հորը թիրախավորելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ