News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ըստ էության այն, ինչ եմնք ակնկալում ենք ՀԱՊԿ-ից, երբեք էլ առաջին  հերթից ռազմական միջամտության մասին չի եղել: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, թե ինչի համար է ՀԱՊԿ-ը:

«Հանկարծ տպավորություն չստեղծվի, որ մենք փորձել ենք ՀԱՊԿ-ին ներքաշել պատերազմի մեջ եւ դրանով վատ դրության մեջ ենք դրել մեր գործընկերներին: Մենք գործել ենք այնպես, ինչպես ՀԱՊԿ-ի փաստաթղթերը նախատեսում են; Եւ մենք առաջին հերթին քաղաքական դիրքորոշում ենք ակնկալում, սա շատ կարեւոր նրբություն է: Մենք այդ հարցը տվել ենք 2021 թվականի մայիսի իրադարձություններից հետո, երբ որ ասել ենք, որ ՀԱՊԿ-ը ունի պատասխանատվության գտի տարբեր երկրներում, մենք մի պարզ հարցի պատասխան ենք ցանկացաել ստանալ: Մենք հարցրել ենք, ՀԱՊԿ դիտորդները գալու են ի՞նչ անեն: Մենք ասել ենք՝ եռկեք արձանագրենք որն է  ՀՀ տարաածքում եւ Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին: Երբ որ այս հարցի պատասխանը հնչեր, այլեւս 2-րդ, 3-րդ, 4-րդ հարց չէր բարձրանա, որովհետեւ ամեն ինչ արդեն նախատեսված մեխանիզմներով աշխատելու էր»,-ասաց նա:

Փաշինյանը նորից շեշտեց, որ իրենք առաջարկել են քաղաքական եւ դիվանագիտական գնահատական տալ, եւ առաջարկել ենք թեզ, ըստ որի ՀԱՊԿժը կօգտագործի բոլոր քաղաքական եւ դիվանագիտական գործիքները՝ խնդիրը լուծելու համար:

Փաշինյանը նաեւ պարզաբանել է, թե ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը համաձայնել Գերմանիայում անցկացնել եռակողմ հանդիպում:

«Ինչո՞ւ Գերմանիայում, որովհետև Գերմանիան Գրանադայի քառակողմ հանդիպման կողմ է, վերջինս ստորագրել է 3 կարևոր սկզբունք` ճանաչել է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ՀՀ և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սահմանազատման և սահմանագծման գործընթացի հիմքը պիտի լինի Ալմաթիի հռչակագիրը, տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է գտնվեն երկրների սուվերենության և իրավազորության ներքո, գործեն հավասարության ու փոխադարձության սկզբունքով, որոնց տարածքով անցնում են: Եւ եթե որևէ միջնորդ այս շրջանակից փորձելու է դուրս բերել, ապա Հայաստանի համար դա ընդունելի չէ»,- ասել է Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Ամենաշատ