News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բարբոքը կարծում է, որ հնարավոր է խաղաղություն հաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Գերմանիան, նրա խոսքով, մտադիր է հակամարտությունը կարգավորելու իրենց ջանքերում շարունակել աջակցել երկու կողմերին ։

«Մենք կարծում ենք, որ տարիներ շարունակ ցավոտ հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն հասնելու կայուն խաղաղության»,- ասել է Բերբոքը Բեռլինում, որտեղ նա հանդիպել է երկու երկրների արտգործնախարարների հետ։

Գերմանիայի արտաքին քաղաքականության ղեկավարը պատմել է «համարձակ քայլերի» մասին, որոնք ձեռնարկում են երկու երկրները՝ իրենց հետևում թողնելու համար այն անցյալը, որը լցված է մեծ տառապանքներով և մարդկային կորուստներով։ Նրա խոսքով, առաջ շարժվելու համար վճռականություն է անհրաժեշտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ