News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Փետրվարի 24-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։20-ի սահամաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին են դիմել Հնդկաստանի քաղաքացիներ 22-ամյա Ասլամ Ռաբիկիը, 22-ամյա Վասի Դուռեյռաջը, 18-ամյա Կամեշվառա Պռաբակառան, 20-ամյա Կևին Անտոնին, 19-ամյա Չանդռու Սիվակամառը, 21-աամյա Սայեդ Իմռան, 21-ամյա Սանջեյ Սինուվասենը և 21-ամյա Դիսան Աբրահամը  և հայտնել են, որ նույն օրը ժամը 18։00-ի սահմաններում Հալաբյան փողոցի 5 հասցեում իրենց հետ վիճաբանել են Հնդկաստանի քաղաքացիներ 23-ամյա Մոնիշ  Գիրիջաչատհինը  և 23-ամյա Կիրուպա Կալյանան, որի ժամանակ հարվածներ են հասցրել իրենց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Հայտնում է  SHAMSHYAN.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնում կազմվել են նյութեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչակն շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ Կ․ Կալյանանին և Մ․  Գիրիջաչատհինին հայտնաբերելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ