News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դատավոր Արթուր Էնգորոնը, ով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցրել է վճարել 454 միլիոն դոլար տուգանք, ստացել է սպիտակ փոշի պարունակող ծրար։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ ծրարը փոստով ուղարկվել է Նյու Յորքի Մանհեթենի դաշնային դատարան։ Դրա բովանդակությունը վտանգավոր չէ, դատավորին վտանգ չի սպառնում, ճշտել են աղբյուրները։

Փետրվարի 16-ին դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել Trump Organization-ի ակտիվների գնահատման մեջ խարդախություն կատարելու համար և պարտավորեցրել է վճարել մոտ 355 մլն դոլար, ընդհանուր տուգանքը հասել է 454 մլն դոլարի՝ ներառյալ տոկոսները։ Թրամփը բողոքարկել է որոշումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ