News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմում 18 զինծառայողի մահվան մեջ մեղադրվող փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործով ավելի քան 2,5 տարի տևած քննությունը նորից կսկսվի․արդեն չորրորդ անգամ գործը դատարանից դատարան է ուղարկվում, ընդ որում՝ արդեն երկրորդ անգամ գտնվելով դատաքննության փուլում։ Հայտնում է «Փաստինֆո»-ն:

Քրեական գործն ի սկզբանե՝ դեռևս 2021թ․ հունիսի 1-ին գտնվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի վարույթում, ապա, տուժողների միջնորդությունը և կողմերի դիրքորոշումը հաշվի առնելով, գործը դեռևս նախապատրաստական փուլում ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և մակագրվել դատավոր Դավիթ Հարությունյանին։ Գործն արդեն քննության փուլում էր, մոտենում էր ավարտին, սակայն 2023թ․ հուլիսին դատավորի լիազորությունների դադարեցումից հետո գործը վերամակագրվեց դատավոր Դավիթ Բալայանին։ Հետագայում՝ պայմանավորված օրենսդրական փոփոխություններով, ըստ ընդդատության, տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան, որտեղ էլ դատավոր Սուրեն Խաչատրյանի վարույթում գտնվել է ավելի քան վեց ամիս, կրկին հասել դատաքննության փուլ, հրապարակվել էր մեղադրական եզրակացությունը, սահմանվել՝ ապացույցների հետազոտման հաջորդականություն։ Գործի քննությունը, սակայն, այս դատարանում ևս չհանգուցալուծվեց։ Պարզվում է՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ կոռուպցիոն հանցագործությունների ցանկը սահմանող հավելվածում կատարվել է փոփոխություն, համաձայն որի, տվյալ հոդվածը համարվում է կոռուպցիոն բնույթի, բացառությամբ այն դեպքերի «երբ այն կատարվել է ոչ շահադիտական դրդումներից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով», մինչդեռ, Վերանյանին առաջադրված մեղադրանքում շահադիտական դրդման և բռնության նկարագրություն, ըստ դատարանի, առկա չէ։

Փետրվարի 16-ին կայացած նիստի ընթացքում դատարանը որոշել է գործն ըստ ընդդատության կրկին ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ հետագա քննության։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գործը կրկին մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին, որը որոշել է դիմել Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծման համար։

Փաստացի, շուտով կլրանա երեք տարին, ինչ գործը դատարանում է, սակայն սայլը տեղից չի շարժվում, քանի որ դատաքննության փուլում գտնվող գործով կա՛մ դատավորի լիազորություն է դադարեցվում, կա՛մ օրենսդրական փոփոխություն իրականացվում։

Հիշեցնենք, որ զինծառայողները մինչեւ պատերազմի սկսելը ծառայում էին Մեղրիի ու Ագարակի զորամասերում։ Պատերազմի սկսելուն պես տղաներին Արցախ են տարել։ 2020թ․ հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացվել է հրաման՝ զորամասի անձնակազմը Հորադիզի շրջանի Տիլի գյուղ տեղափոխել։

Ըստ մեղադրանքի՝ ճանապարհին՝ Իշխանաձորում, Անդրանիկ Վերանյանը նկատել է, որ վաշտի անձնակազմը տեղափոխող «Ուրալը» կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված դրա շրջակայքում, իր մոտ է հրավիրել հրամանատարին, հրամանատարը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի ձայն են լսել եւ ինքն էլ հրաման է տվել՝ ցրվել տարածքում ու պառկել գետնին։ Քրեական գործի նյութերով՝ Անդրանիկ Վերանյանն անձամբ լսելով օդում գտնվող ԱԹՍ-ի ձայնը, հրամայել է անձնակազմին նստեցնել ավտոմեքենան եւ շարունակել երթը՝ նշելով, որ ԱԹՍ-ն ոչ թե նրանց, այլ հակաօդային պաշտպանության զորքերի խնդիրն է։ 19 զինծառայողներ նստել են ավտոմեքենան ու շարժվել, 15 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է «Ուրալին», 18 զինծառայող զոհվել են, մեկը՝ մարմնական վնասված ստացել։

Զոհված զինծառայողների հարազատները պնդում են, որ զինվորների մահվան պատճառը Վերանյանի սխալ հրամանն է եղել։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ռազմական դրության պայմաններում կամ պատերազմի ժամանակ սեփական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում Վերանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, ինչը հետագայում փոխվել է։ Այժմ Վերանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ