News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Արեգակնային համակարգի Իններորդ մոլորակը, որը հայտնի է նաեւ որպես Х մոլորակ, ուսումնասիրել են Կալիֆոռնիական տեխնոլոգիական ինստիտուտի աստղագետները։ Այս մասին տեղեկացրել է LiveScience պորտալը։

Մեր աստղային համակարգում էլի մեկ մոլորակի գոյության վարկածը առաջ է եկել Կոյպերի գոտում (աստղակերպերի մեծ դաշտ Նեպտունի ուղեծրից դուրս) մի շարք օբյեկտների հայտնաբերումից հետո, որոնք տարօրինակորեն շեղված ուղեծրեր ունեին։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նման հետագծերը կարելի է բացատրել միայն հսկայական մոլորակի, որը յոթ անգամ ավելի մեծ է Երկրից, ձգողականությամբ։ Եթե Х մոլորակը իսկապես գոյություն ունի, ապա այն պետք է դառնա մեծությամբ հինգերորդն Արեգակնային համակարգում՝ գրավելով Երկրի տեղը։

Նախնական հաշվարկների համաձայն՝ Իններորդ մոլորակը գտնվում է 500-600 աստղաբանական միավոր հեռու Արեգակից, այսինքն՝ Երկրից 500-600 անգամ ավելի հեռու մեր հարազատ աստղից։

Աստղաբաններն ուսումնասիրել են Х մոլորակի  գտնվելու հավանական վայրի տարածքի 78 տոկոսը, բայց ոչինչ չեն հայտնաբերել։ Տարածքի մնացած մասը գտնվում է Հավայների Pan-STARRS դիտարանի հասանելիությունից դուրս, որի հեռադիտակի օգնությամբ իրականացվել են դիտարկումները։

Գիտնականների խոսքով՝ իրենք հուսով են Իններորդ մոլորակը գտնել արդեն մի քանի տարի հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Հայտնաբերվել է ավելի քան 13 միլիարդ տարեկան ամենահին աստղային կուտակումը. Nature
Թվում է, թե ամեն ինչ ավելի արագ և կտրուկ է տեղի ունեցել վաղ Տիեզերքում, և դա կարող է ներառել...
Ամենաշատ