News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը


Հնարավոր պատերազմի դեպքում մենք պետք է գիտակցենք, որ  մեր փրկությունը մեր ձեռքում է, պետք է ազգային միասնությունը պահենք, որ ամբողջ աշխարհով 10 միլիոն հայությունը մի բռունցք դառնանք եւ մեր երկիրը պաշտպանենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Թեւան Պողոսյանը:

«Եթե դա չկա, ես ինչ իմանամ՝ գործողը ինչ է անելու, համալրումը կանգնեցնելու է գործողությունների ժամանակ, թե՝ ոչ, պահեստազոր, աշխարհազոր կանչելու է, թե՝ ոչ:

Եթե համախմբում լինի, մենակով էլ հնարավոր է դիմակայել, այլեւս չես քննարկելու, այ դու սենցն ես եղել, դու սենցը, երկու հայ իրար մեջք են պահելու, բոլորն իրենց գործողությունները դրան են ուղղելու, կապ չունի՝ որ աշխարհից ես՝ դիվանագիտական, մշակութային, հանցագործ, թե որ: Հայ ազգը որոշում է մի խնդիր լուծել: Մենք դրա փորձն ունեցել ենք, էլի փոքր լինելով, էլի պարտություններ կրելուց հետո հաղթանակ ապահովեցինք: Հիմա մենք եթե որոշել ենք, որ պիտի հանձնվենք ու ամեն ինչ տանք ու չգիտեմ, ասենք էս է մեր մասը Երեւանն է, ու  Ադրբեջանի ախորժակը բացվի, ասի որ դե Սյունիքի մարզը տվել ես, Վայոց ձորը, Գեղարքունիքը տվել ես,Երեւանը ում համար է մնում, բերի «իրեվան» ցուցանակը դնի, ինչպես Արցախում է հիմա անում ու գերեզմանները ոչնչացնում»,-ասաց նա:

Քաղաքագետը նշում է, որ երբ Հայաստանը ակնկալում է օգնություն Ֆրանսիայից այն չի լինելու ռազմական տեսքով, այլ մարդասիրական եւ փախստականի կարգավիճակի տրամադրում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
Ամենաշատ