News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

2024 թվականի փետրվարի 28-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը ընդունել է Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամներին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս - Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի գլխավորությամբ։ Հայտնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը։ 

Հռոմի Պապը նրանց ուղղած իր խոսքում նշել է, որ ուրախ է Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան հաջորդած այդ հանդիպան համար, ապա անդրադարձել Հայաստանին՝ մասնավորապես նշելով. «Ինչպես չհիշել՝ բառերով կամ աղոթքներով, Հայաստանը, հատկապես նրանց, ովքեր փախչել են Լեռնային Ղարաբաղից, ապաստան փնտրող տեղահանված բազմաթիվ ընտանիքներին»։

Խոսելով ընթացող պատերազմների, հակամարտությունների մասին՝ Նորին Սրբությունը դրանք «միշտ ողբերգական ու միշտ անհեթեթ» է անվանել և շարունակել. «Քանիցս աղաչեցի «բավական է»։

Միասին արձագանքենք խաղաղության աղաղակին, որպեսզի այն դիպչի բոլորի սրտերին …։

Եվ ամենից առաջ աղոթենք։ Ես դա կանեմ ձեր ու Հայաստանի համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ