News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշխատանքի և սոցհարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը անցյալ շաբաթ պաշտոնական գործուղման էր մեկնել Հնդկաստան: Կարևոր համաժողովի է մասնակցել, որի բացմանը Հնդկաստանի վարչապետն է մասնակցել: Այն, որ հայ-հնդկական կապերը պետք է զարգացնել բոլոր ուղղություններով, նույնիսկ քննարկման թեմա չէ: Բայց Մկրտչյանի այս գործուղման հետ կապված այլ հարցեր կան: Հենց Նարեկ Մկրտչյանի սոցցանցային գրառումից տեղեկանում ենք, որ նա, որպես Փաշինյանի ՔՊ-ի «արտաքին կապերի պատասխանատու», մի շարք հանդիպումներ է ունեցել, օրինակ՝ Հնդկաստանի «Ժողովրդական կուսակցության» համապատասխան ներկայացուցիչների հետ, կուսակցական համագործակցության հարցեր քննարկել: Հետո, էլի որպես ՔՊ ներկայացուցիչ, այլ հանդիպումներ է ունեցել:

Հասկանալի է, որ փաշինյանական նախարարը Հնդկաստան գործուղվել է որպես ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ, պետական բյուջեից հատկացված որոշակի գործուղումային ծախսով, ինչը փոքր գումար չէ: Բայց հարկատուների վճարած հարկերից գոյացած միջոցների հաշվին աշխատանքային գործուղման մեկնած պաշտոնյան գործուղման երկրում հետամուտ է եղել իր նեղ կուսակցական շահերի սպասարկմանը, ունեցել է հանդիպումներ՝ որպես Փաշինյանի ՔՊ կուսակցության ֆունկցիոներ:

Հարց է ծագում՝ ինչո՞ւ պիտի հարկատուները վճարեն այն բանի համար, որ ՔՊ-ի արտաքին կապերի պատասխանատուն արտասահմաններում ֆռֆռա, կուսակցական հանդիպումներ ունենա և այլն: Դեմ չենք, որտեղ ուզում են՝ թող իրենց կուսակցական հանդիպումներն ունենան, բայց իրենց կուսակցության հաշվին: Մինչդեռ, նա պետական միջոցների հաշվին գնացել է (որպես նախարար. այստեղ ասելիք չկա) ու... կուսակցական հարցեր է լուծել՝ որպես ՔՊ-ի ներկայացուցիչ: Այսինքն, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, խառնել է «անձնական ու պետական բուրդը»:

Ի դեպ, եթե կուսակցական հարցերով էր զբաղվելու, ապա գուցե ՔՊ-ի փողերով պատրաստված ինչ-որ շրջանցող ճանապարհո՞վ հասներ օդանավակայան, կամ իր հայրենի Փարաքար գյուղի շրջացիկ ճանապարհներո՞վ, ոչ թե ԽՍՀՄ-ի կամ «նախկինների» օրոք սարքածներով, հարկատուներիս հաշվին վերանորոգվածներով: Դե, եղեգները կտրելը պարտադիր չէ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ո՞ր դեպքում կառաջանա քաղաքական ճգնաժամ
Եթե այս վիճակի ելքն իշխանության համար ընդդիմության հրաժարականն է ու այդ հրաժարականով կփրկվի...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
«Հրապարակ». ՔՊ-ում ապշած են Արարատ Միրզոյանի նյարդային ծիկերից
Ասենք, մե՛կ  ձեռքի բութ մատն է ներքեւ իջեցրել, երբ որեւէ պատգամավորի ելույթ չի հավանել, մե՛կ ձեռքերով գլուխն է..
«Փաստ». Արևմուտքն էլ այլևս չի կարողանում աչքերը փակե՞լ խայտառակ դրսևորումների վրա
Ուշագրավ է, որ նման եզրակացություն է տվել արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունը: Կան...
«Հրապարակ». Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»
ՔՊ-ականներն անհամբեր սպասել են, որ վարչապետը թեկուզ նիստերի մեծ ընդմիջումների ժամանակ կլուսավորի իր...
«Ժողովուրդ». Freedom house-ը Ալավերդու համայնքապետի պաշտոնազրկումը համարել է ապօրինի․ ՏԿԵ նախարարը լռում է
Ընտրական առումով Հայաստանում 2023 թվականին ամենաուշագրավը Երեւանի ավագանու ընտրություններն էին...
Ամենաշատ