News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում իշխանության ներսում անհամեմատ ավելի խիստ է դրված ընդդիմադիր պատգամավորներին հակադարձելու խնդիրը։ Ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, խորհրդարանի հայտարարությունների ժամին և, ընդհանրապես, տարբեր քննարկումների ժամանակ ընդդիմադիր գործիչների քննադատական թեզերին հակադարձելը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է ծայրահեղ մտասևեռման նոր թեմա. և նա իր թիմին հանձնարարել է կոշտ հակադարձել՝ «մեկին՝ տասը» սկզբունքով։

Մեր տեղեկություններով, Փաշինյանին հատկապես զայրացրել է, որ, ի մասնավորի, երբ որոշ ժամանակ առաջ հայտարարությունների ժամին Փաշինյանին կոշտ քննադատողները նրա թիմակիցների կողմից ոչ մի հստակ ու անվանական հակադարձում չեն ստացել:

Հենց դրանով էր պայմանավորված, որ երեքշաբթի օրը միմյանց հերթ չտալով՝ իշխանական պատգամավորները ինքնամոռաց թիրախավորել էին ընդդիմադիր որոշ պատգամավորների։ Այլ կերպ ասած՝ իշխանության ներկայացուցիչները իրենց մի ելույթում միանգամից 3-4 ընդդիմադիրի էին հակադարձում, որպեսզի «շեֆի» աչքը մտնեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ո՞ր դեպքում կառաջանա քաղաքական ճգնաժամ
Եթե այս վիճակի ելքն իշխանության համար ընդդիմության հրաժարականն է ու այդ հրաժարականով կփրկվի...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
«Հրապարակ». ՔՊ-ում ապշած են Արարատ Միրզոյանի նյարդային ծիկերից
Ասենք, մե՛կ  ձեռքի բութ մատն է ներքեւ իջեցրել, երբ որեւէ պատգամավորի ելույթ չի հավանել, մե՛կ ձեռքերով գլուխն է..
«Փաստ». Արևմուտքն էլ այլևս չի կարողանում աչքերը փակե՞լ խայտառակ դրսևորումների վրա
Ուշագրավ է, որ նման եզրակացություն է տվել արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունը: Կան...
«Հրապարակ». Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»
ՔՊ-ականներն անհամբեր սպասել են, որ վարչապետը թեկուզ նիստերի մեծ ընդմիջումների ժամանակ կլուսավորի իր...
«Ժողովուրդ». Freedom house-ը Ալավերդու համայնքապետի պաշտոնազրկումը համարել է ապօրինի․ ՏԿԵ նախարարը լռում է
Ընտրական առումով Հայաստանում 2023 թվականին ամենաուշագրավը Երեւանի ավագանու ընտրություններն էին...
Ամենաշատ