News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Փետրվարի 29-ին, ժամը 00:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, ծուխ է նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Infiniti» (վարորդ՝ Ա․ Ա․), «Nissan» (վարորդ՝ Տ․ Վ․) և «Hyundai» (վարորդ՝ Ս․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները, որոնք այնուհետև բախվել են կայանած «Kia» (վարորդ՝ Գ․ Հ․), «Nissan» (վարորդ՝ Վ․ Մ․) և «Dodge» (վարորդ՝ Վ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաներին․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan», «Hyundai» և «Infiniti» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նորաշեն գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել էր Սևանա լճում
Ապրիլի 14-ին, ժամը 19:37-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության…
ՌԴ անվտանգության ուժերը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին. Տաջիկստանի ԱԳՆ
Ահաբեկչության պատվիրատուները, կազմակերպիչները, մեղավորները և նրանց հանցակիցները պետք է պատժվեն...
Թույլ տված խախտումների համար 2 քննիչ աշխատանքից ազատվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հետևողականորեն շարունակում է համապատասխան...
Արագածոտնի մարզում բախվել են «Chrysler»-ն ու «Nissan»-ը. կա 5 վիրավոր
Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ…
«Մորս է նեղացրել». դանակահարություն՝ Արթիկում. 17-ամյա բնակչի մոտ հայնաբերվել է մի քանի դանակ, որից մեկը՝ արյունոտ
Ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում...
Երրորդ մեղադրանքով ևս Նարեկ Մանթաշյանն արդարացվեց. Հաշիվը՝ Նարեկ Մանթաշյան 3:0 իշխանություններ. Կոչուբաեւ
Այս փոսթը հատուկ նրանց համար է, ով ասում է մեկա անիմաստա, ինչ ուզում անում են...
Ամենաշատ