News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է Մերձդնեստրի իրավիճակին այն բանից հետո, երբ չճանաչված մարզն օգնության համար դիմել է Ռուսաստանին, չորեքշաբթի հայտնել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

«Հաշվի առնելով Եվրոպայում Ռուսաստանի ավելի ու ավելի ագրեսիվ դերը՝ մենք ուշադիր հետեւում ենք Ռուսաստանի գործողություններին Մերձդնեստրում եւ իրավիճակին առհասարակ,- ասել է Միլլերը ճեպազրույցում։- Միացյալ Նահանգները պաշտպանում է Մոլդովայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված նրա սահմաններում, եւ մենք շարունակում ենք Քիշնեւին ու Տիրասպոլին համատեղ աշխատանքի ու լուծումների որոնման կոչ անել Դնեստրի երկու կողմերի համայնքների համար»։

Հիշեցնենք, որ Մերձդնեստրում ռուսամետ պատգամավորները չորեքշաբթի դիմել են Ռուսաստանին՝ «պաշտպանության» խնդրանքով, այն մտավախությունների ֆոնին, որ տարածքը կարող է դառնալ լարվածության նոր օջախ Ուկրաինայի հետ Մոսկվայի հակամարտությունում։

Մերձդնեստրը փաստացի վերահսկվում է ռուսամետ ուժերի կողմից Խորհրդային Միության փլուզման պահից, բայց միջազգային մակարդակով այս շրջանը համարվում է Մոլդովայի մաս։

Հատուկ համագումարում, որն ընդամենը յոթերորդն է նրա պատմության մեջ, չճանաչված շրջանի պատգամավորները ընդունել են բանաձեւ, որում խնդրել են Ռուսաստանի խորհրդարանին «պաշտպանել» Մերդնեստրը Մոլդովայի ճնշումներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ