News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնը (CSIS) 2023թ. օգոստոսից ուսումնասիրել է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զինամթերքների առաքման արբանյակային նկարները, տեղեկացրել է BBC-ն։

Նավերի տեղաշարժը հյուսիսկորեական Նաջին նավահանգստի եւ ռուսական հեռավորարեւելյան նավահանգիստների միջեւ մինչեւ այժմ շարունակվում է։

Հետազոտության հեղինակները հայտնաբերել են, որ 2023թ. օգոստոսից կատարվել է առնվազն 25 մուտք Նաջին նավահանգիստ՝ հյուսիսկորեական զինամթերքների բեռնման եւ Ռուսաստան առաքման համար։

Առնվազն 19 նավ մտել է Ռուսաստանի Արեւելյան նավահանգիստ՝ բեռնարկղերի բեթնաթափման համար։

CSIS-ի գնահատմամբ՝ արբանյակային լուսանկարները, որոնք ստացվել են 2023թ. հոկտեմբեր-2024թ. հունվար ընթացքում, ցույց են տալիս երկաթուղային վագոնների աննախադեպ քանակություն Խասան գյուղի մոտ։ Նշվել է, որ երկաթուղային փոխադրումերի մակարդակը վերջին ժամանակներս այստեղ շատ ավելին է, քան 2019-2023թթ.։

Ինչպես նշել են հետազոտության հեղինակները, Ռուսաստանում ակտիվորեն ընդլայնվում է զինամթերքների Տիխորեցկյան պահեստի ենթակառուցվածքը Կրասնոդարի երկրամասում, Մոզդոկի պահեստում եւ Ռոստովի մարզի Եգորլիկյան օդանավակայանում, որը վերածվել է զինամթերքների պահեստի՝ ճակատի գծին ավելի մոտ։

«Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զինամթերքների խոշոր մատակարարումներ» անունը կրող հետազոտությունը հրապարակվել է CSIS Beyond Parallel-ի կայքում։

CSIS-ը ամերիկյան խոշոր վերլուծաբանական կենտրոն է միջազգային հարաբերությունների եւ պաշտպանության ոլորտում։ 2013թ. այն զբաղեցրել է առաջին տեղը վերլուծաբանական կենտրոնների համաշխարհային ռեյթինգում, որոնք զբաղվում են պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ