News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանը 5 օրով գործուղվում են Շվեյցարիա:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝

  1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանին 2024 թվականի մարտի 5-9-ը ներառյալ գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև՝ մարտի 5-8-ը, Ցյուրիխ՝ մարտի 8-9-ը)՝ Ժնևի «Palexpo» միջազգային ցուցահանդես-կոնգրես կենտրոնում կազմակերպվող Գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հայկական տաղավարի բացմանը մասնակցելու, հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, 2 գործարար շրջանակների հետ հանդիպումներ ունենալու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով:
  2. Զարեհ Ջոն Սինանյանի և Ամալյա Կարապետյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
  3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Տպել
Ամենաշատ