News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Հանցագործներն ու թմրամոլները լցվել են ԱՄՆ-ում Բայդենի միգրացիոն քաղաքականության պատճառով։ Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մեր երկիրը լցրել են հանցագործները, մարդասպաններն ու թմրամոլները։ Նրանք բոլորը գալիս են Ջո Բայդենի ահավոր բաց սահմանով։ Երբեք եւ ոչ մի տեղ աշխարհում նման սահման չի եղել։ Սա աղետ է»,- ասել է Թրամփը Truth Social ցանցում փետրվարի 28-ին հրապարակված տեսաուղերձում։

Նա խոստացել է տեղահանման մեծ գործողություն իրականանցել, որպեսզի «վերացնի անլեգալների ու մարդասպանների հարցը»։

Թրամփն ավելի վաղ խոստացել էր անհապաղ փակել սահմանը իր հաղթանակի դեպքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ