News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ի նիստում հավանություն տվեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի փոփոխությունների նախագծին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի ներկայիս կարգավորմամբ 200․000 դրամը գերազանցող պահանջների դեպքում պարտապանի գույքը ենթակա է բռնագանձման (այդ թվում՝ հարկադիր իրացման) նույնիսկ այն դեպքերում, երբ պարտապանն ունի բավարար չափով եկամուտ՝ պահանջը հնարավորինս սեղմ ժամկետներում կատարելու համար։

Նախագծով, ըստ էության, նախատեսվում է հնարավորություն, պահանջատիրոջ համաձայնության դեպքում անկախ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի առկայության, բռնագանձումը նախ տարածել վերջինիս եկամուտների վրա, օրինակ, եթե չկան բռնագանձման ենթակա դրամական միջոցներ, և պարտապանի աշխատավարձի չափը բավարար է դրանց վրա բռնագանձում տարածելով պահանջն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար։

Այսպես, նախագծով առաջարկվում է, նաև որ պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելուց հետո պարտապանի եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից, քանի որ ներկայումս պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել 50, որոշ դեպքերում նաև 75, արդյունքում՝ պարտապանը կարող է զրկվել կենսաապահովման նվազագույն միջոցներից։

Նախագծով նաև սահմանվում է, որ պարտապանի ամուսնու՝ նույն գլխով նախատեսված եկամուտները, այսինքն՝ աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները, հեղինակային պայմանագրերով վարձատրությունը, կրթաթոշակը և կենսաթոշակը բռնագանձման ենթակա չեն:

Տպել
Ամենաշատ