News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ի նիստում  «Մշակույթի զարգացման» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին որոշում կայացրեց:

Նախատեսվում է սկզբնական շրջանում հիմնադրամին փոխանցել թանգարանների մարքետինգային և վարչատնտեսական գործառույթները, ինչպես նաև հաշվապահական հաշվառումը։ Հիշյալ աշխատանքները հավուր պատշաճի իրականացնելուց հետո կդիտարկվի նաև նախարարության ենթակայության այլ կազմակերպությունների գործառույթների փոխանցումը։

Հիմնադրամի ստեղծման նպատակներն են լինելու օժանդակել մշակույթի կառավարման արդյունավետ գործիքակազմի ներդրմանը, աջակցել պետական մշակութային կազմակերպությունների ֆինանսական ինքնավարության խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը, իրականացնել մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրեր, նպաստել հայկական մշակույթի միջազգայնացմանը: 

Այս որոշմամբ կստեղծվի մշակույթի բնագավառում հիմնադրամ, որով կապահովվի մշակույթի բնագավառում մատուցվող ծառայությունների համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների և շուկայական հարաբերությունների զարգացումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ