News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին 11 օրով արձակուրդ է տրամադրվել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով՝

  1. Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 2 աշխատանքային օր և 2023-2024 թվականների աշխատանքային տարվա նվազագույն արձակուրդի մասը՝ 6 աշխատանքային օր՝ 2024 թվականի մարտի 4-14-ը ներառյալ:
  2. Ռոմանոս Պետրոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը»,-ասված է որոշման մեջ:
Տպել
Ամենաշատ