News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Կառավարման պրակտիկայի ղեկավար Ադրիան Ֆոզարդի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող ոլորտային ծառայությունների թվայնացման աշխատանքները և արձանագրված արդյունքները, մասնավորապես՝ պետական ռեգիստրի, նոտարի, քրեակատարողական և քրեական դատավարության թվայնացման ծրագրերը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից:

Նախարարի տեղակալը կարևորել է այս ծրագրերի իրականացումը՝ շեշտելով դրանց անհրաժեշտությունն, ինչպես հանրային բարձրորակ ծառայություններ մատուցելու, այնպես էլ պետության պարտավորությունների և գործառույթների արդյունավետ իրականացման տեսանկյունից:

Քննարկվել է էլեկտրոնային նոտար համակարգի տեսլականը: Կողմերը բարձր են գնահատել էլեկտրոնային համակարգերի արդյունավետությունը, հաշվի առնելով վերջիններիս ներդրման արդյունքում վարչարարության պարզեցումը, ֆինանսական ծախսերի կրճատումն ու քաղաքացիների գոհունակության բարձրացումը։

Արա Մկրտչյանը կարևորել է Համաշխարհային բանկի աջակցությունն արդարադատության ոլորտի թվային բարեփումների շրջանակում, ինչպես նաև հույս հայտնել շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը։

Ադրիան Ֆոզարդն իր գոհունակությունն է հայտնել, շեշտել իրականացվող ծրագրերից տպավորված լինելու հանգամանքը՝ հաստատելով հետագա համագործակցության անհրաժեշտությունը:

Տպել
Ամենաշատ