News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

 Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ի նիստում հաստատեց մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու ծրագիրը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է դրամական խրախուսում սահմանել  մշակույթիոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար: «Դրամական խրախուսման սահմանումը միտված է արժևորելու մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, բարձրացնելու գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը, նպաստելու մշակույթի գործիչների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, մշակույթի ոլորտներում պետական խրախուսման մեխանիզմների ներդրմանը։

Միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների թվին են դասվում այն փառատոները, մրցույթներն ու մրցանակաբաշխությունները, որոնք ցանկը հաստատվում է ոլորտային միջազգային կազմակերպությունների (ասոցիացիաների)՝ ինչպես օրինակ, Թատերարվեստի համաշխարհային կազմակերպությունը (ՎԱՊԱ (WAPA)), Եվրոպական փառատոնային ասոցիացիա (ԻՖԱ (EFA)), Կինոպրոդյուսերների միջազգային ֆեդերացիայի (ՖԻԱՊՖ (FIAPF)) և այլոց կողմից։

Հավելվածի աղյուսակում ընդգրկված փառատոների, մրցույթների և մրցանակաբաշխությունների ցանկը ձևավորվել է վերոնշյալ կազմակերպությունների կողմից հաստատված ցանկից։

Միջազգային հեղինակավոր մրցույթները, փառատոները պետք է պարտադիր համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին․ միջազգային ձևաչափ, պարբերական անցկացում, միջազգային ժյուրի և պետական աջակցություն։

Այսպես, օրինակ՝ 1933 թվականին կազմավորված Կինոպրոդյուսերների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (ՖԻԱՊՖ-ի) կողմից հաստատված հեղինակավոր Ա դասի կինոփառատոների շարքին են դասվում  51 կինոփառատոն, որոնց թվում՝ մրցութային և ոչ մրցութային, խաղարկային և ոչ խաղարկային, ինչպես նաև մասնագիտացված փառատոներ: Ա դասի կինոփառատոների շարքին դասվելու համար, ըստ ՖԻԱՊՖ-ի, անհրաժեշտ է  համապատասխանել հետևյալ չափորոշիչներին՝ միջազգային ձևաչափ, ամենամյա անցկացում, ցուցադրվող ֆիլմերի պրեմիերաներ, միջազգային ժյուրի և պետական աջակցություն: Այս պայմաններն ապահովելու պարագայում, կինոփառատոնը ստանում է ՖԻԱՊՖ-իհավաստագիր:

Նույն սկզբունքը գործում է նաև մյուս ոլորտային միջազգային կազմակերպությունների կամ ասոցիացիաների դեպքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ