News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջեւ ընկած ինքնակամ կառուցված բնակելի տները քանդելու որոշմանը դեմ արտահայտվող բնակիչները թույլ չեն տալիս ոստիկաններին մոտենալ իրենց տներին։

Նշենք, որ մեծ թվով կարմիր բերետավորներ են բերվել այդ հատված։ Բնակիչները բողոքում են, որ իրենք նախօրոք չեն ծանուցել քանդման մասին։

Լրագրողների հետ զրույցում բնակիչներն ասել էին, որ իրենք տեւական ժամանակ դիմել են քաղաքապետարան, որպեսզի օրինականացվի իրենց տները, սակայն արձագանք չի եղել։

Անդրադառնալով տարածքը կանաչապատելու որոշմանը՝ բնակիչներն ասել էին, որ դա կասկածել է, եւ, որ այդ հատվածում, ամենայն հավանականությամբ, կկառուցվեն այլ շինություններ․

«Մեր պապերը այն ժամանակվանից այս այգիները դրել են, էդ ժամանակվանից մի անձ չի եղել, որ մեր տնկած ծառը ջրեն։ Հիմա էսօր մեր կանաչ տարածքն ուզում են գողանալ։ Այդ այգիները մենք ենք կառուցել»։

«3 անչափահաս երեխայիս վերցնեմ, ո՞ւր գնամ»․ Մասիվում լարված իրավիճակ է․ տներ են քանդվելու

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ