News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ժամանակը սպառվում է, երկիրը նոր ագրեսիայի շեմին է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը Անկախության հռչակագրին եւ Սահմանադրությունից Հռչակագրի հղումը հանելուն վճռական «ոչ» ասելուն նվիրված համաժողովի շրջանակում։

Համաժողովի առաջին մասը նվիրված է հռչակագրին՝ որպես սահմանադրականության հիմքի։

«Մեր թշնամիները լկտի պահանջներ են ներկայացնում Անկախության հռչակագրի փաստացի չեղարկման մասին, դրանով իսկ հրաժարվել համազգային նպատակներից, պառակտել մեզ։ Սրանք հեռուն գնացող նպատակներ են։ Այդ պահանջներին է տրվում Հայաստանում կառավարող վարչակարգը, որը կորուստների հերթագայությունից հետո փորձում է հանգստացնել ագրեսորին։ Հասկանալով, որ դա անելու սահմանադրական ճանապարհ չկա, փնտրում է ուղիներ, որպեսզի հիմարացնի հասարակությանը եւ ուժի ճնշման փաստի առաջ կանգնեցնի, ինչպես տեղի ունեցավ Արցախի հետ, երբ հանրապետության ղեկավարությունը ստիպված եղավ ստորագրել փաստաթղթերը»,- նշել է Չալաբյանը։ Քաղաքական գործիչը նշել է, որ հակառակորդը թերագնահատվում է, եւ հայ հանրությանը համախմբվածությունը չի բավականացնում։ «Ժամանակն սպառվում է, երկիրը նոր ագրեսիայի շեմին է»,- նախազգուշացրել է Չալաբյանը՝ բոլոր ազգային ուժերին կոչ անելով միավորվել, որպեսզի կանխվի պետականության կորուստը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ