News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կարծում եմ՝ մենք պետք է մեր ընկերություններին խրախուսենք, որ քաղաքացիների մասնակցությունը ապահովվի ընկերությունների կառավարման գործում: Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ն իր բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերում է Հայաստանի Հանրապետությանը:

«Մենք բազմիցս ենք քննարկել, որ պետք է մեր քաղաքականություները վարենք այնպես, որ այդ ընկերությունները իրենց բաժնետոմսերի բաց բաժանորդագրման համակարգ ներդնեն բորսայական համակարգով: Սա շատ կարեւոր է: Աշխարհում այդպիսի հայտնի ընկերություն չկա, որի բաժնետոմսերը բորսանում գնելու հնարավորություն չլինի: Կառավարությունն այս նվիրատվությունն ընդունելով այլ ընկերությունների այդ ուղերձը հղում է, որ ոչ թե կառավարությանը նվիրատվություն անեն, այլ բաց բաժնետիրացման քաղաքականություն վարեն: Սա նպաստելու է նաեւ թափանցիկությանը:

Մենք քայլ-քայլ պետք է մդեր ընկերություններին մղենք բաց բաժնետիրացմանը: Հակառակ դեպքում հեռահաղորդակցության ոլորտը փակ համակարգ է, որն առնչվում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությանը, լ չեմ ասում պետական անվտանգությանը:

Մենք որպես կառավարություն պետք է միջոցներ ձեռնարկենք,  գիտենք՝ ինչ է կատարվում այնտեղ, գիտենք՝ ինչպես են կառավարվում մարդկանց անձնական տվյալները, գիտենք՝  ինչպես է ապահովվում մարդկանց անձնական կյանքի գաղտնիությունը: Դրա պատասխանատուն ո՞վ է ի վերջո: Կառավարությունը, եւ կառավարությունը պետք է ունենա գործիքներ: Գործիքներ պետք է ունենա ժողովուրդը, որի ճանապարհը ընկերությունների բաց բաժնետիրացումն է»,- ընդգծեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ