News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նոր Նորքի այդ շինությունները սեփականաշնորհման ենթակա չեն, եւ պետք է քանդվեն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, լրագրողներին ասաց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։

Անդրադառնալով այդ անձանց սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին հարցին՝ Տեր-Մարգարյանն ասաց․ «Կարող ենք քննարկել եւ աջակցել մեր հնարավորությունների սահմանում։ Այսինքն՝ եթե մոստը քանդվի, ես պարտավոր եմ մոստի տակ ապրողներին կացարանով ապահովե՞լ։ Մարդիկ տարիներ շարունակ զավթել են կանաչապատ տարածք, որը համայնքինն է։ Այստեղ կա ընտանիք, որն ունի սեփականության վկայական, այդ մարդուն այսօր ապահովել ենք արդեն բնակարանով»։

Շրջանի ղեկավարը վստահեցրեց, որ այդ տարածքը չի վաճառվելու․ «Այստեղ շենքեր չեն լինելու, այլ լինելու է բարեկարգ կանաչապատ տարածք»։

Անդրադառնալով նախկին քաղաքապետերի աշխատանքին՝ Տեր-Մարգարյանն ասաց․ «Նախկին քաղաքապետերն արել են բացթողումներ, ինչը հիմա շտկում է Ավինյանը»։

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի որոշմամբ՝ Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջեւ ընկած ինքնակամ կառուցված բնակելի տները քանդվելու են։ Բնակիչները քաղաքապետի որոշմանը դեմ են, եւ փորձում են արգելել քանդման աշխատանքներին։ Նրանք նշում են, որ իրենց ծանուցում չի եկել, եւ ընդամենը 2 օր ժամանակ են տվել՝ տները լքելու համար։ Այժմ տարածք են բերվել մեծ թվով ոստիկաններ՝ հասարակական կարգը պահպանելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ