News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ն առաջիկայում նախատեսում են բանակցություններ սկսել Կորեական թերակղզում ամերիկյան զորակազմի ծախսերի բաշխման մասին։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով բարձրաստիճան պաշտոնյային։

Հունվարին գործակալությունը տեղեկացրել էր, որ կողմերը կարող են բանակցություններն սկսել շատ ավելի վաղ նաեւ այն պատճառով, որ Դոնալդ Թրամփը կարող է նորից հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Նա նախագահ եղած ժամանակ պահանջում էր ԱՄՆ դաշնակիցներից ավելացնել համատեղ պաշտպանության ծախսերի իրենց բաժինը։

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն ծախսերի բաշխման հարցը կքննարկեն առաջիկայում, նշել է հարավկորեացի դիվանագետը։

Փետրվարի 28-ին Վաշինգտոնում կայացել են Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Թհե Յոլի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունները։ Կողմերը պայմանավորվել են «խստորեն արձագանքել Հյուսիսային Կորեայի «սադրանքներին»։ «Մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինային, միասին դատապարտում ենք հութիների հարձակումները»,- ասել է Չո Թհե Յոլը։ Նա Վաշինգտոնի, Սեուլի եւ Տոկիոյի եռակողմ համագործակցությունը անվանել է անհրաժեշտություն «անվտանգության ընդհանուր խնդիրների լուծման» համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ